A
A
Հանկարծ չփորձեն շտուրմով վնասազերծեն տղաներին. Մանվել Եղիազարյան
Խոսելով «Սասնա Ծռեր» ջոկատի գործողությունների մասին՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշեց, որ իշխանություններն են այդ մարդկանց հասցրել դրան. «Ես չեմ պաշտպանում նրանց, բայց եւ չեմ կարող դատապարտել: Մարդիկ աշխատանք չունեն, աղքատությունն ավելացել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ, որովհետեւ Հայաստանում տղամարդ չի մնացել, բոլորը աշխատում են արտերկրում եւ այլն: Այս ամենի մեղավորը իշխանություններն են: Հանկարծ նրանք չփորձեն շտուրմով վնասազերծեն տղաներին, քանի որ ատելությունն այդ կերպ ավելի կավելանա: Առանց այդ էլ՝ ոչ մեկ առանձնակի սեր չի տածում այս իշխանությունների հանդեպ»: