A
A
Ժիրայր Սեֆիլյանին կտանե՞ն ՊՊԾ շենք
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նպատակահարմար չի գտնում պատասխանել այն հարցին, թե արդյոք կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին կտանե՞ն ՊՊԾ շենք՝ բանակցությունների: Նրա խոսքերով՝ այդ հարցին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատասխանել է: Իսկ Հունան Պողոսյանը նշել էր, որ Ժիրայր Սեֆիլյանին բանակցությունների բերելու նպատակ առայժմ չկա: Հիշեցնենք, որ երեկ առավոտ վաղ «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ անձինք գրոհել են Էրեբունիի ՊՊԾ շենքը, պատանդ վերցրել մի քանի ոստիկանի եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: