A
A
«Ո՞վ կսպասեր, որ 20-30 հոգու մոտ զենք կլինի»
Ոստիկանության մեր աղբյուրը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ երեկ ժամը 0:00-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկվածներ չկային: Նա հաստատեց, որ բերման ենթարկվածների մի մասին իսկապես բաժիններ են տարել ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով: «Ո՞վ կսպասեր, որ 20-30 (Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողների-խմբ.) հոգու մոտ զենք կլինի: Դրա համար ոմանց բերման ենք ենթարկել ստուգելու համար»,-ասաց ոստիկանության աղբյուրը: