Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոփ մոդելը կերկրպագի Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
sport-mu

Նորվեգացի թոփ մոդել Անն Մարի Օլսենը խոստովանել է, որ շարունակելու է երկրպագել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», չնայած հիասթափված է թիմի վերջին երկու տարիների ելույթներից: «Մանչեսթեր Յունայթեդը» Լուի վան Գալի օրոք կորցրել է իր ոճը՝ United Way-ը, որը գերում էր թիմի բոլոր երկրպագուներին: Այսօր բոլորս կարոտում ենք այն ժամանակները, սակայն իսկական երկրպագուն պետք է թիմի հետ լինի ինչպես լավ, այնպես էլ ՝ վատ օրերին: Ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր խաղի օրը տոն է: Ես շատ եմ սիրում դիտել թիմի խաղերը, աջակցել խաղացողներին, եւ դա երբեք չի փոփոխվի», - ասել է 28-ամյա մոդելը: Անն Մարի Օլսենը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կհաջողվի վերադարձնել թիմի նախկին մարտունակությունն ու հարձակողական խաղաոճը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից հանդես է գալու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի հավատարիմ երկրպագուն հենց Անն Մարի Օլսենն է: