A
A
Արմեն Աշոտյան. «Հայաստանը չի տապալի խաղաղ գործընթացը» (տեսանյութ)
ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն իրավասու չէ ասելու, թե Ղարաբաղը ինչի դիմաց ինչ պետք է զիջի Ադրբեջանին: Սակայն նա վերջին օրերին մի բան է նկատել Արցախի հարցով հայ-ադրբեջանական քարոզչական դաշտում. «Եթե նախկինում մենք ասում էինք, թե ադրբեջանական հայտարարությունները ներքին սպառման համար էին, ապա այսօր մեր հակառակորդները ապակողմնորոշիչ հայտարարություններով նաև Հայաստանի հասարակության բացությունից օգտվելով՝ փորձում են սրել իրավիճակը Հայաստանում: Կարծեք թե առաջին հայացքից որոշակի հաջողության են հասնում ադրբեջանցիները»: Ըստ պարոն Աշոտյանի, Իլհամ Ալիեւի հույս այն է, որ խաղաղ գործընթացը տապալի հայ հասարակության միջոցով: «Այդ օրը չի գա։ Հայաստանը չի տապալի խաղաղ գործընթացը»,-հայտարարում է ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամը: