Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքի բացը նպաստում է բռնությունների ավելացմանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
brnut

Եթե Հայաստանում   ընդունված լիներ  «Ընտանեկան բռնության կանխարգելման  մասին» օրենքը, ապա հնարավոր է մի քանի  օր առաջ  Երեւանում տեղի չունենար սահմռկեցուցիչ դեպքը, երբ կացնահարվեցին հոգի։ Պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու կյանքի հիմնարար, ապրելու իրավունքը, որը չի կատարվում: Մենք ունենք մի ընտանիք, որտեղ բազմիցս նման դեպքեր են եղել: Ոստիկանությունը  անում է այն, ինչ  օրենքով է սահմանված, իսկ  օրենքով ոչինչ սահմանված չէ»,- ասում է  «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը: Հուլիսի 8-ին տղամարդը կացնով սպանել էր զոնքաչին, կինն ու աները գտնվում են հիվանդանոցում: Այս ընտանիքի նախապատմությունը  կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ներում լավ գիտեն: Բայց կոնկրետ կանխարգելիչ քայլերի դիմել չեն կարողացել; Կրկին օրենքի բացակայության պատճառով: Օրենքի բացակայությունը խնդիր են համարում նաեւ ոստիկանությունում: Տվյալ ընտանիքից 8 անգամ ահազանգ է եղել՝ բռնության մասին: Ի դեպ, 3  անգամ զանգահարել է ամուսինը, պնդելով՝ կինն ու զոնքանչը ծեծում են իրեն: Մանրամասները՝ տեսանյութում