Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրան»-ը բացվեց. ովքեր էին կարմիր գորգի վրա (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
nk-3

Շեփորի հնչյուններ, մարդկանց հոծ բազմություն. 13-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացվեց։ Մինչ այդ, Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ մեծանուն ռեժիսորների և օպերատորի՝ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի և Ալբերտ Յավուրյանի աստղերի բացման արարողությունը։ Կարմիր գորգով անցան ինչպես կինոարտադրության, այնպես էլ քաղաքական ասպարեզի գործիչներ։ «Միայն լավ սպասումներ ունեմ»,-կարմիր գորգով անցնելիս «Ա1+»-ին փոխանցեց դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն էլ համաձայնեց այն մտքին, որ կինոարվեստը վերակենդանանում է։ Միջոցառմանը ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» հիմնադրամի ղեկավար Լևոն Սարգսյանը և այլք։ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում պաշտոնապես ազդարարվեց կինոփառատոնի բացումը։ Այս տարվա «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց Համո Բեկնազարյանի «Զարե» հայտնի ֆիլմով։ Ֆիլմը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։ Փառատոնը կտևի մինչև հուլիսի 17-ը։ nk 4 nk 2 nk 1 nk 5