A
A
Տարեկան Սյունիքի գետերն է լցվում 8 մլն խմ կոյուղաջուր. ԷկոԼուր
Սյունիքի մարզի Կապանի, Սիսիանի և Քաջարանի քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների կիսավեր և քայքայված վիճակի պատճառով կեղտաջրերը թափվում են Որոտան, Գորիսգետ և Ողջի գետերը: Մեղրիգետի գետավազանում կեղտաջրերի մաքրման կայաններ ընդհանրապես չկան: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի գետեր լցվող կոյուղաջրերի տարեկան ծավալը կազմել է մոտ 8,0 միլիոն մ3: Այս մասին նշված է «Հարավային ջրավազանային կառավարման պլանի 2016-2021թթ. միջոցառումների ծրագրում»: Աղբյուրի համաձայն՝ Սյունիքի քաղաքների կոյուղու ցանցերի ավելի քան 60%-ը վերանորոգման կարիք ունի: Դրանց հնամաշության պատճառով կոյուղաջրերը հաճախակի լցվում են Ագարակ և, երբեմն, Մեղրի քաղաքների փողոցները: Առավել մանրամասն՝ այստեղ