Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն շուտով հայկական գինու և կոնյակի կարիքը չի ունենա (տեսանյութ)

Տնտեսություն
avag-harutyunyan

Այս տարի եւս խաղողի առատ  բերք կլինի: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքերով՝  եթե նախորդ տարի կար լավ բերք բնակլիմայական պայմանների պատճառով, ապա այս տարի  վերջին 3-4 տարվա մեջ տնկած այգիները  լիարժեք բերքատվության են կանգնել: Ըստ գինեգործի՝  սա մի կողմից վատ է, մյուս կողմից՝ լավ. « Եթե նախորդ տարի այս ժամանակ գործարանները ռեսուրս ունեին խաղող մթերելու, չնայած չունեին, բայց խնդրելով աղաչելով, ստիպելով դա եղավ, այս տարի այդ ռեսուրսներն ընդհանրապես չկան: Չնայած վճարվել է  մթերված խաղողի գումարների մոտավորապես 90 տոկոսը, բայց դրա վրա գնաց գործարանների վերջին գրավը, վարկերի մարման ռեսուրսները: Հիմա ես չգիտեմ մի գործարան, որ կարիք ունի այնքան խաղողի,  որքան ամեն տարի վերցրել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին՝ Ավագ Հարությունյանը նշեց, որ Ռուսաստանը մշակում է խաղողագործական լուրջ ծրագրեր եւ 5 տարի հետո կարիք չի ունենալու ոչ էժան հայկական գինու, ոչ  էլ էժան կոնյակի.  «Հայաստանի դերը կայանում է շատ բարձր գնային սեգմենտում լինելու մեջ , որ  ոչ Թուրքիայի հետ ախպերությունը,  ոչ կոմունիկացիաների՝ Լարսի փլվելը ազդեցություն չունենան շուկայի վրա»: Ըստ նրա՝ ԵՏՄ-ի կամ ռուսական շուկան Հայաստանի համար հետաքրքիր չէ, քանի որ Հայաստանը ապրանքի ինքնարժեքի իջեցման հնարավորություն չունի:    Գինեգործների միության նախագահը նաեւ ավելացրեց, որ թեեւ  ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Եվրոպական շուկաներում մենք խնդիր չունենք, ոչ ոք չի արգելում մտնել մեզ եվրոպական շուկա,  բայց Վրաստանին ավելի լավ աչքով են նայում այդ եվրոպական շուկաներում, քան Հայաստանին. «Որոշ երկրներ տվել են հարկային  արտոնություններ վրացական գինիներին»: