«Նահանջ ենք տվել, որ նրանք ոգեւորվեն, մյուս անգամ մենք առաջ ենք գնալու» (տեսանյութ)
Ղարաբաղյան պատերազմը ընկերացրեց ազատամարտիկներ Մարտին Բաղդասարյանին ու Աղաբեկ Խաչատրյանին: 25 տարվա ընկերները հաճախ են հանդիպում, հիշում անցածը։ Քառօրյա պատերազմը նրանց ստիպեց հանդիպել կրկին ռազմի դաշտում։ Այսօր սահմանին հարաբերական խաղաղություն է: Բայց սա ազատամարտիկներին չի ուրախացնում: Նրանք արդեն լավ գիտեն հակառակորդի հոգեբանությունը: «Հիմա իրանց լիմիտը սպառվել է, իրանք հրադադար ուզեցին, հիմա իրանք պատրաստվում են, ամեն օր ել կարան վերսկսեն պատերազմը»,- ասում է Աղաբեկ Խաչատրյանը: Հայկական կողմի կորցրած 800 հեկտարը չի անհանգստացնում ազատամարտիկին. «Մենք հիմա փոքր նահանջ ենք տվել՝ նախապատրաստվելու ավելի հզոր հարձակման, պատերազմի օրենքն է՝ մենք նահանջ ենք տվել, որ իրանք ոգեւորվեն, մյուս անգամ մենք ավելի առաջ ենք գնալու»: Զենքի արտադրությունը, ըստ ազատամարտիկների, խնդիր չէ մեր երկրի համար: Բայց դրա մասին երկար խոսել չեն ուզում՝ ռազմական գաղտնիք է: Ազատամարտիների ցանկությունը մեկն է՝ խաղաղություն, բայց երբեք չեն մոռանում, որ հանուն խաղաղության միշտ պատրաստ պետք է լինես պատերազմի: Ավելին՝ տեսանյութով