A
A
Բյուզանդի փողոցի հատված ծառերը՝ կարիքավոր ընտանիքներին (տեսանյութ)
Բյուզանդի փողոցում այսօր գետնին հավասարվեց միանգամից երկու ծառ, եւս մի քանիսը զրկվեց կանաչ ճյուղերից: Ծառերը չորացած էին ու վտանգավոր. «Ա1+»-ի հետ զրույցում ասացին Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն համայնքի աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ:
Նրանք միայն ցույց տվեցին քաղաքապետարանի որոշումը, ըստ որի՝ հատված ծառերը չորացած էին եւ պետք է հատվեին:
Որոշում չկար, սակայն, ճյուղերը կտրելու մասին։ Իսկ աշխատակիցը դա բացատրում է այսպես. «Լսի, եթե տղամարդը մազերը կտրումա, իրա բաքերը, կանտովկեն թողումա տե՞նց»:
Այս մարդիկ վստահեցրեցին նաեւ, որ հատված ծառերը պահեստավորում են եւ ձմռանը բաժանում են կարիքավոր ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
