Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 հազար բելգիացիներ կպաշարեն ֆրանսիական քաղաքը

Սպորտ
sport-belgia

Ֆրանսիական Լիլլ քաղաքն այսօր կվերածվի բելգիական բնակավայրի: Բանն այն է, որ Բելգիայի հավաքականի մոտ 200 հազար երկրպագուներ որոշել են անմիջականորեն ներկա գտնվել իրենց սիրելի թիմի հանդիպմանը, որը կկայանա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում, Ուելսի ընտրանու հետ: Նրանց միայն 10 տոկոսն է ապահովված խաղի տոմսերով, իսկ մյուսները մտադիր են հանդիպումը դիտել ֆան-գոտում: Նշենք, որ Լիլլը Բելգիայից գտնվում է 15 կմ հեռավորության վրա եւ բավական հասանելի է այդ երկրի բնակիչների համար: Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա մասնագետները թեթեւակի առավելություն են տալիս հենց բելգիացիներին, որոնք 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով պարտության էին մատնել Հունգարիայի ազգային թիմին: Ուելսցիները նույն փուլում միայն մրցակցի խփած ինքնագոլի հաշվին էին հաղթահարել Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն: Հարկ է նշել, որ երկու թիմերը լավ ճանաչում են իրար, քանի որ Եվրո-2016-ի ընտրական փուլում ընդգրկված են եղել նույն խմբում: Անցած տարի Բելգիայում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, իսկ Ուելսում 1:0 հաշվով հաղթել էին դաշտի տերերը: Հավելենք, որ այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Պորտուգալիայի հավաքականի հետ, որը մեկ օր առաջ միայն 11մ հարվածներով է կարողացել հաղթահարել Լեհաստանի հավաքականի արգելքը: