Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը

Քաղաքականություն
Frank-Walter-Steinmeier

Հունիսի 29-30-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։