Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի Պապին դիմավորեցին լավաշով ու ծիրանով (լուսանկարներ) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hromi-pap4

Րոպեներ առաջ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Սերժ և Ռիտա Սարգսյանները։ Իսկ փոքրիկ երեխաների ձեռքին հայկական խորհրդանիշներն էին՝ լավաշ ու ծիրան։ Ավանդաբար հնչեց երկու պետությունների հիմնը։ Ավելի ուշ Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ողջունեցին Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը և այլ պաշտոնատար անձինք։ Untitled1 Untitled11 Untitled4 Untitled5 Untitled7 Untitled8 Untitled9 Պաշտոնական հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով այսօր Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝«Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը և Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը` Խոր Վիրապի վանքը: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի Պապի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սրբազան Քահանայապետին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ և Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դիմավորման պաշտոնական պատվիրակությունների կազմում եղել են պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եպիսկոպոսներ: Օդանավակայանում Ֆրանցիսկոս Պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները: Ազգային տարազով երեխաները Հռոմի Պապին մատուցել են հայկական ծիրան և ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում Հանրապետության Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ կարճատև զրույցից հետո, Սրբազան Քահանայապետը մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նախատեսված է Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: hromi pap3 hromi pap hromi pap1 hromi pap2 hromi pap4 hromi pap5 hromi pap6 hromi pap7