Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի Պապի այցի օրերին «Սանիթեքը» կաշխատի հատուկ ռեժիմով

Հասարակություն
sanitek

Հռոմի  Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ հայաստանյան այցի շրջանակումԵրևանում կայանալիք միջոցառումներին ընդառաջս.թ. հունիսի 24-27-ը «Սանիթեք» ընկերությունն աշխատելու է հատուկ ռեժիմով: «Սանիթեքը», մասնավորապես, լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ընթացքում: «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն օպերատիվ կերպով աշխատելու են նաև Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառման ավարտից հետո՝ բազմամարդ միջոցառման արդյունքում կուտակված աղբը հավաքելու և հրապարակը մաքրելու համար: Նշենք, որ Հանրապետության հրապարակում մարդկանց տարողունակությամբ պայմանավորված նույնական միջոցառումների ավարտից հետո «Սանիթեքը» սովորաբար մոտ 7-8 տոննա աղբ է հավաքում: «Սանիթեքը» հորդորում է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ուշադիր և հոգատար լինել քաղաքի հանդեպ և բազմամարդ միջոցառումների ընթացքում աղբը թափել մոտակա աղբամանների մեջ: