Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ. Գայանե Առուստամյանի գործով նոր ապացույցներ կներկայացվեն

Հասարակություն
gayane-arustamyan1-300x1681

2016 թ. հունիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կամ գործի վարույթը կարճելու միջնորդությունները քննարկելու անհրաժեշտությամբ: Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Դատարանը, առանձին քննարկելով Գ. Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունները, գտավ, որ առկա չեն դրանք բավարարելու հիմքեր, և որոշեց մերժել ներկայացված միջնորդությունները: Այնուհետև Դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտման փուլին, որի ընթացքում հետազոտվեցին ինչպես՝ հայցվոր, այնպես էլ հակընդդեմ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, կողմերի պահանջով հրապարակվեցին դրանց անհրաժեշտ հատվածները: © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ