Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է. armtimes.com

Քաղաքականություն
ateshyan

Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը: Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը՝ Գոչունյանը պատասխանեց. «Հավանաբար Հայաստանում ստեղծված մթնոլորտը»: Պոլսո պատրիարքարանից մեզ հայտնեցին, որ չեն կարող հաստատել տեղեկությունը: «Պատրիարքարանում պատասխանատու մարդ չկա, բոլորը եկեղեցի են գնացել, խնդրում ենք զանգել կեսօրից հետո»,- ասաց հեռախոսին պատասխանած աշխատակցուհին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում չեն պատասխանում հեռախոսազանգերին: Աթեշյանը Հայաստան պետք է ժամաներ Ռուսաստանից, ուր մեկնել էր հունիսի 15-ին: Մինչ այս պահը այցի ժամկետները գաղտնի էին պահվում: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում