Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսախցիկներից բողոքում են, արագաչափերից՝ ոչ (տեսանյութ)

Հասարակություն
aragachaper

Տեսանկարահանող սարքերը շարունակում են  նյարդայնացնել վարորդներին։ Տեսախցիկները  Երեւանում տեղադրվեցին 2011 թվականին: Մինչ այդ որոշումը կայացնելը, վարորդների կարծիքով  իշխանությունները նախ պետք է բոլոր հարմարությունները ստեղծեին՝ խախտումներից խուսափելու համար: Ճանապարհային երթեւեկության վերահսկման այսպիսի մեխանիզմը  հատկապես  չի գոհացնում տաքսիների վարորդներին: Նրանք ցանկանում են, որ իրենց համար այլ  կանոններ գործեն, քանի որ իրենց խախտումները երբեմն հարկադրաբար են լինում: Տաքսու վարորդները  դեռ չեն զգում  Արդարադատության նախարարության  վերջերս կատարած փոփոխությունները, որոնք պետք է ավելի մեղմացնեին տուգանքները: Չնայած երևանցիների բողոքներին՝ Գյումրիում, որտեղ տեսախցիկներ չկան, պնդում են, որ դրանք անհրաժեշտ են: Նույնիսկ այդ առիթով «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ն  օրերս մամլո ասուլիս էր հրավիրել եւ առաջարկ ներկայացրել։ Ի դեպ, տեսախցիկներից բողոքող մեր համաքաղաքացիները չէին բողոքում արագաչափ սարքերից: Ըստ նրանց, դրանք արդյունավետ են,  հատկապես, մայրուղիներում: Ավելին՝ տեսանյութով