Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2016-ում սկսվում են վճռական խաղերը

Սպորտ
gol

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան 3-րդ տուրի առաջին հանդիպումները: Ա խմբի առաջատար Ֆրանսիայի հավաքականն իր հարկի տակ կհյուրընկալի Շվեյցարիայի ազգային թիմին: Ֆրանսիացիները երկու տուրից հետո ունեն 6 միավոր եւ արդեն ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում: Իսկ ահա շվեյցարացիները դեռեւս պետք է գոնե մեկ միավոր վաստակեն, որպեսզի լուծեն այդ խնդիրը: Մյուս խաղում իրար հետ կհանդիպեն Ռումինիայի եւ Ալբանիայի հավաքականները: Երկու թիմերն էլ դեռեւս հնարավորություն ունեն մտնելու փլեյ-օֆֆ, սակայն դրա համար պետք է անպայման հաղթանակ տանել այս խաղում, ընդ որում հնարավորինս խոշոր հաշվով, բացի այդ հուսալ, որ մյուս խմբերից երկուսում 3-րդ տեղ գրաված թիմերն ավելի քիչ միավոր կվաստակեն: Նշենք, որ 1/8 եզրափակիչ փուլ մտնում են խմբերի առաջին երկու թիմերը եւ 3-րդ տեղ գրաված ընտրանիներից չորս լավագույնները: