Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշի մարզում դպրոցականները զինվորական երդում են տվել (տեսանյութ)

Հասարակություն
4e0f5833-e897-47a9-a3f3-5e8052399876

Տավուշի մարզի Այրում քաղաքում հետաքրքիր իրադարձություն է կայացել: Սահմանամերձ այս մարզի Այրում քաղաքի միջնակարգ դպրոցում կայացել է 1-ին դասարանցիների զինվորական երդման արարողություն: Միջոցառման կազմակերպիչը դպրոցի վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Մակարյանն է, ով մայրենի լեզվի տառերն է ուսուցանում անկախ Հայաստանի  արդեն 25-րդ սերնդին: Այրում քաղաքի այս դասարանը տարբերվում է հանրակրթական դպրոցների մնացած   դասարաններից տղաների մեծ քանակով: Մի դասարանում սովորում են 23 տղա երեխաներ: «Սա բացառիկ դեպք է ոչ միայն մեր դպրոցի, այլև մեր երկրի պատմության մեջ: Զինվորական լեզվով ասած  այս դասարանը  մի դասակ է, որը մեկ տասնամյակ անց  կանգնելու է հայրենիքի սահմանների պաշտպանության համար, և ես հպարտ եմ որ հենց ինձ է բախտ վիճակվել նրանց առաջին ուսուցիչը լինելու պատիվը՚,- նշում է դասվար Սուսաննա Մակարյանը: Երեխաների մեջ հայրենասիրություն պետք է սերմանել ամենասկզբից, որպեսզի հետո արդեն ուշ չլինի, պատմում է դասվարը, և տեղեկացնում, որ կայացած միջոցառումը 1-ին դասարանցիների տարեկան ավարտական միջոցառումն է՝ հրաժեշտն   այբենարանին, որը ռազմահայրենասիրական  բովանդակություն է ստացել: «Քառօրյա ատերազմը բոլորիս ստիպեց կյանքին բացառապես այլ տեսանկյունից նայել, բոլորս ևս մեկ անգամ հասկացանք բանակի կարևորություն ու մեր անվտանգության արժեքը: Հասկացանք, որ անհրաժեշտ պահին պետք է բոլորս պատրաստ լինենք հայրենիքի զինվորը դառնալ: Այս միջոցառման խորհուրդը հենց դա է. հայրենիքի զինվորը բոլորս ենք, անկախ տարիքից, սեռից և մասնագիտությունից՚: 1788f540-5c02-4c64-ab08-6c806e220423 Միջոցառման առավել հուզիչ և ուշագրավ դրվագը զինվորական երդման արարողությունն էր: Սահմանամերձ շրջանի դեռևս 6 տարեկանը չբոլորած փոքրիկները խրոխտ և վստահ արտասանեցին զինվորական երդման տեքստը, որը հուզեց բոլոր ներկաներին: «Ես ինքս զինծառայողի մայր եմ, իմ որդին հայոց բանակի սպա է, և ինձ համար պատերազմը այդ 4-օրով չի սահմանափակվել, մեզ համար պատերազմն ամեն օր է իսկ բանակը   նախ և առաջ մեր ընտանիքներն են, որոնց ամրությունից էլ գալիս է երկրի ամրությունը՚,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Մակարյանը: Կայացած միջոցառման առավել հուզական դրվագը՝ Փոքրիկների զինվորական երդման արարողությունը առաջարկում ենք դիտել ստորև.