Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ հաղորդումը՝ լրագրողին բերման ենթարկելու վերաբերյալ

Հասարակություն
548904a6603fc5f9dd78240c61ce1a1a

Ապրիլի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է հաղորդում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին բերման ենթարկելու վերաբերյալ: Այս մասին եղան նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում: Հաղորդման հիման վրա անմիջապես իմ հանձնարարությամբ նախաձեռնվել է աշխատակազմի արագ արձագանքման այց լրագրողին բերման ենթարկելու վայր: Արդեն իսկ իմ կողմից որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին: Տեղեկացնեմ, որ լրագրողը բերման ենթարկված չէ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան