A
A
ՀՀ-ում նախկին դեսպանի մորուքի պատմությունը (տեսանյութ)
«Պատանդ վերցված ճշմարտություն». ապրիլին լույս է տեսել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի գիրքը՝ Հայոց ցեղասպանության հարցի մասին. «Հուսով եմ, որ գիրքը կկարդան նաև Թուրքիայի քաղաքացիները»,- «Ամերիկայի ձայնի» առավոտյան «Բարի լույսի» ժամանակ ներկայացրեց Էվանսը։ Դեսպանը, պարզվում է, կարոտում է իր աշխատանքը Հայաստանում։ Նա նշում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայ աշխատակիցներն իրենց զարգացածության մակարդակով ամենաբարձրն են։ Նախկին դեսպանի հետ զրույցում անդրադարձ եղավ նույնիսկ նրա մորուքին։ «Բեղ սկսել եմ պահել 1967 թ.-ից, իսկ մորուքս՝ 2 տարի առաջ, երբ ընկերոջս հետ առագաստանավով կտրեցինք-անցանք Ատլանտյան օվկիանոսը, իսկ մորուքի ձևը՝ դեպի վերև բեղերով, լավատեսական նշանակություն ունի»։ Աշխարհի ամենալավ միրգը Ջ. Էվանսի համար ծիրանն է։