Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր լուսատուներ՝ Մաշտոցի պողոտայում

Հասարակություն
lus

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում ավարտվել են   լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները:  Մինչ այս, նույն ծրագրով նման լուսատուներ էին տեղադրվել նաև մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում, «Հաղթանակ»  կամրջի մայթեզրերին: Այս լուսատուները  ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն, ինչն էլ բխում է «Երևան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգ» նախագծի պահանջներից: Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը: Երևանի քաղաքապետարան