Դիլիջանում օճառ և կոսմետիկա կարտադրվի
Այսօրվա կառավարության նիստի օրակարգում է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկած նախագիծը՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին։ Կառավարության նիստի օրակարգին կից փաստաթղթում ներկայացված են արտադրության տեսակները՝ օճառի արտադրություն, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն։ Փաստաթղթում նաև ասվում է. Տարածաշրջանի բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող արտադրությունները բացառելու նպատակով նախատեսվում է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում սահմանափակել քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակները, որի նպատակով մշակվել է սույն նախագիծը: Նշված գործունեության տեսակների թույլտվությունը հնարավորություն կտա մի կողմից բացառելու Դիլիջան համայնքի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացին, իսկ մյուս կողմից թույլատրվող գործունեության տեսակների միջոցով` ստեղծել աշխատատեղեր համայնքի բնակիչների համար: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական ոլորտի հետևյալ գործունեության տեսակները. Օճառի արտադրության մեջ բացակայում են վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը կազմում է դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է: