Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազի (տեսանյութ)

Տնտեսություն
mari

Էլեկտրաէներգիայի սակագինը  կարող է նվազել 2,58 դրամով: Նման եզրակացության է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը ՝ իրականացնելով էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերաբերյալ հաշվարկներ։ Նախորդ տարի էլեկտրաէներգիայի  սակագինը  թանկացավ 6,93 դրամով: Սակագնում հաշվի էին առնվել նաեւ ՀԷՑ-ի ժամկետանց պարտքերը՝ 23,4  մլդ դրամ. «Ժամկետանց պարքեր ՀԷՑ-ը չունի , այն ինչ դուք գիտեիք մինչեւ օգոստոսի 1-ը կմարվի: Այսինքն՝ այդ գումարը պետք է դուրս գար սակագնի հաշվարկից»,- ասում է ՀԷՑ-ի էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը: էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերաբերյալ քննարկմանը հրավիրվել էին նաեւ ՀԿ-ներ: Մասնակցում էր միայն  մեկը, որի ներկայացուցիչն  էլ չնայած 2,58 դրամով  էժանացումը քիչ է համարում, բայց կարծում է, որ ՀԷՑ-ի նոր տնօրենը շատ բան կփոխի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հրավիրված    քննարկման հիմնական մասը  փակ էր լրատվամիջոցների համար։ էլեկտրաէներգիայի նոր սակագինը, Հանձնաժողովը ամենայն հավանականությամբ  կհրապարակի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մանրամասները՝ տեսանյութում