Վաշինգտոնում սուր բանավեճեր են Մոսկվայի նկատմամբ քաղաքականության շուրջ (տեսանյութ)
Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների հանրապետականների եւ դեմոկրատների մի մասի միջեւ հակասություններ են ի հայտ եկել Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության շուրջ: Բացելով Կոնգրեսում «ԱՄՆ-ի քաղաքականությունը Պուտինյան Ռուսաստանի նկատմամ» լսումները՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ռուս-ամերիկյան վատթարացող հարաբերությունների եւ դրանց բարելավման ուղիների վրա. «Սառը պատերազմից հետո առաջին անգամ ենք մենք հայտնվում մի իրավիճակում, երբ ստիպված ենք ավելացնել մեր ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանությունն ապահովելու համար: Եվ նույնիսկ այս իրավիճակում, Պուտինը շարունակում է սրել իրավիճակը»: Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ պետք է համագործակցի ընդհանուր, այլ ոչ թե՝ Մոսկվայի պայմաններով. մանրամասները՝ տեսանյութում