A
A
Սպանության գործով հետախուզվողները ձերբակալվել են. «Փաստինֆո»
Այսօր հայտնաբերվել և ձերբակալվել են հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մեջ մեղադրվող 23-ամյա Արտաշես Չիչոյանը և 26-ամյա Արարատ Նիկողոսյանը: Նրանք հունիսի 8-ից հետախուզվում են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով: Նույն գործով հունիսի 8-ին կալանավորվել է 1990 թ. ծնված Խաչիկ Կոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Հիշեցնենք, որ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն սպանել են դաժանաբար ծեծելով` մոր աչքի առջեւ: Առավել մանրամասն՝ այստեղ