Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 ,, Փրկության քարտեզ,,

Հասարակություն
DSC_7099

                       ՀՅԴ-ի, Արեն Գարո-կոմիտեի, Համազգայինի, ՀՕՄ-ի և քույր կազմակերպությունների հովանավորությամբ, հունիսի 10- ին Նյու Յորքի Հայ կենտրոնում ցուցադրվեց ,,Փրկության քարտեզ,, վավերագրական ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը ։ Երեկոն բացեց ԱՄՆ-ի Հայ Դատի գրասեյնակի, արևելյան շրջանի համայնքային զարգացման և հաղորդակցության տնօրեն Արթուր Մարտիրոսյանը, որը հանգամանորեն ներկայացրեց ֆիլմի արժանիքները – Ինչպես գիտեք անցյալ տարի նշվեց Հայոց ցեղսպանության 100 ամյա տարելիցը, որտեղ մեր եկեղեցին 1,5 միլիոն նահատակներին սրբացրեց ։ Եվ պետք է ասեմ , որ նման ֆիլմերի միջոցով ցանականում ենք ցույց տալ, որ երախտագիտություն կարող է հայտնել այն ազգը, որը ոտքի է կանգնել և հաղթահարել է այդ փուլը ։ Այսինքը մեր ժողովուրդը մի փուլ է անցել, որտեղ սգալու և ողբալու  կողքին պետք է տեր կանգնի իր  պահանջատիրական   իրավունքներին ։ Եվ այս առումով ես կասեի, որ այս ֆիլմը սմվոլիկ է ։ Ֆիլմի հեղինակ Մանուել Սարիբեկյանը իր խորին շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, , որոնց շնորհիվ Նյու Յորքի Հայ կենտրոնի այս գեղեցիկ դահլիճում ցուցադրվեց ֆիլմը; Հեղինակը նշեց նաև, որ 2015թ․ֆիլմը արժանացել է ՀՀ Նախագահի հատուկ մրցանակին։ Այն մասնակցել է նաև հայկական երեք կինո փառատոններին ՝  արժանանալով բարձր մրցանակների։ Այժմ պատրաստվում ենք ֆիլմը ներկայացնելու միջազգային կինո- փառատններին ։ ,,Փրկության քարտեզ,, վավերագրկանը ներկայացնում է բարեգործ եվրոպացի երիտասարդ կանանցից հինգին, որոնց առաքելությունը եղավ 1890թ․վերջերից մինչև  1930-ական թվերը, իրենց կյանքի նվիրումը մարդասիրական վսեմ գործին։ 1913թ․ սկսած նրանք գնացին հայ ժողովրդի վերքերը բուժելու, անմեղ և անպաշտպան հայ մանուկների կյանքը փրկելու Օսմանյան Կայսրության ծրագրած հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումից։ Ֆիլմը նկարահանվել է  մեկ տարվա ընթացքում ։ Նկարահանումները կատարվել են՝ Նորվեգիայում, Ծոտլանդիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Թուրքիայում, Լիբանանում, Սոիրիայում, Հունաստանում, Հայաստանում , ինչպես նաև Արևմտյան Հայաստանում  ։ Ֆիլմի ավարտից հետո,  բարձր գանահատական տվեց, և իր խորին շնորհակալությունը հայտնեց ԱՄՆ-արևելայն շրջանի, Կիլիկյո թեմի առաջնորդական Փոխանորդ ՝ Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև ՄԱԿ-ում ՀՀ նարկայացուցչության աշխատակից՝ Միքեյել Սարուխանյանը ։  DSC_7043 DSC_7007 DSC_7051 DSC_7061 DSC_7076 DSC_7106 ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ                     ՆՅՈՒ  ՅՈՐՔ   Լուսանկարները՝ հեղինակի