Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բուդաղյանն արդարացվել է, բայց դեռ ազատության մեջ չէ

Քաղաքականություն
hayk-alumyan

Հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի քրեական հետապնդումը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, Արա Բուդաղյանը արդարացվածի կարգավիճակում է, բայց 4,5 ժամ է՝ չի կարողանում դուրս գալ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից: «Ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով»,- ասաց Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը 11 ամսից ավել կալանավորված էր: Արա Բուդաղյանի մյուս եղբայրը՝ Արտակ Բուդաղյանն էլ մեղավոր էր ճանաչվել 2013 թ. հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով։ Կրակոցների արդյունքում մահացել էր Արտակ եւ Արա Բուդաղյանների եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը։