Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանքավայրերի խնդիրները արտացոլված չեն ՀԲ-ի զեկույցում. ԷկոԼուր

Տնտեսություն
060945160810

ՀՀ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին՝ իրականացնելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի գնահատում, որի նպատակն է օգնել ընդերքի վերաբերյալ ռազմավարության ձևավորմանը: Բանկի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պատրաստվել և շահագրգիռ կողմերին հունիսի 8-ին ներկայացվել է «Հայաստան. հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում» զեկույցը: Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամ, «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ գնահատվել է արդյոք զեկույցում փոքր և միջին հանքերի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, և համաչափ է արդյոք վնասը տնտեսական օգուտին: Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը պատասխանեց, որ փոքր հանքերի եկամտաբերությունը մեծ չէ, սակայն դրանց բնապահպանական ազդեցության վերաբերյալ մանրամասն ուսումնասիրություն զեկույցում չկա: «ՀՀ-ում փոքր հանքերի ուսումնասիրության և շահագործման համար իրավունքները տրված են տարբեր պաշտոնյաների: Տնտեսական կամ սոցիալական հարցեր այդ հանքավայրերը չեն լուծում: Դրանք լուծում են կոնկրետ մարդկանց շահեր: Դուք մտածել եք՝ ո՞ւմ հետ եք համագործակցում», - հարցրեց Լևոն Գալստյանը: «Որոշումը, պետք է արդյոք հանքարդյունաբերությունը դեր խաղա տնտեսության մեջ, պետք է կայացնի կառավարությունը: Ես միանշանակորեն հավատացած եմ, որ Համաշխարհային բանկը, որպես կառույց, պետք է աշխատի բոլորի հետ, ովքեր ներկա են այս դահլիճում», - արձագանքեց բանկի ներկայացուցիչը: «Զեկույցի համաձայն, հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի համար առաջնային է և նպաստում է երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Սակայն երբ մետաղների գներն ընկնում են, ընկերություններն աջակցության համար դիմում են կառավարությանը: Կառավարությունն էլ տրամադրում է նրանց արտոնյալ վարկեր և ազատում է որոշ ընկերությունների մաքսատուրքերից: Այս պարագայում՝ ո՞րն է այս ընկերությունների մասնակցության դերը բյուջեի ձևավորման մեջ, երբ իրենք էլ վերցնում են գումարները բյուջեից», - հարց ուղղեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Առավել մանրամասն՝ այստեղ