Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում կա՞ քաղբանտարկյալ. ՄԻՊ-ը չի կարող ասել

Քաղաքականություն
mip-1

Օմբուդսմեն Արման Թաթոյանը դեռ չի կարող ասել՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՝ ոչ. «Ես այս պահի դրությամբ իրավական տեսանկյունից նման պնդում անելու հիմք չունեմ: Գործերը, որոնց վերաբերյալ հարցնում եք, դեռևս քննության փուլում են»: ՄԻՊ-ը վստահեցրեց, որ  բոլոր հարցերով իրենք ուսումնասիրություններ են  կատարում: Արման Թաթոյանը իր նշանակման փուլում հայտարարում էր, որ կաշկանդվածություն չի ունենալու դիտարկման հետ, թե հիմա հասարակության մեծ մասի մոտ հակառակ տեսակետն է, նա չհամաձայնեց. «Ես կաշկանդված չեմ և որևէ կաշկանդվածություն չունեմ: ՄԻՊ-ն ունի հստակ կարգավիճակ և գործում է իր կարգավիճակի սահմաններում, որովհետև ՄԻՊ-ի օրենք գոյություն ունի, որն էլ սահմանում է կոնկրետ լիազորություններ»: Նա հիշեցրեց, որ օրենքով Պաշտպանին արգելվում է որևէ հայտարարություն անել, գործողություն կատարել այն բոլոր գործերով, որոնցով ընթանում է դատական գործ: