Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է

Տնտեսություն
884c364cb2c00179ec0b57344b72d59e

Տնտեսվարողների գործունեությունը խթանելու եւ նրանց աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրն այսօր որոշեց տնտեսվարողների ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել: Այսպիսով՝ ստուգումներն այս տարվա հուլիսի 1-ի փոխարեն կիրականացվեն մինչև  դեկտեմբերի 31-ը: Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշմամբ նախատեսվում է թույլատրել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ հետևյալ ոլորտներում՝ հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի արտադրություն, կաթնամթերքի արտադրություն, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն: