Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացօթյա դաս՝  Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-hamerg-3

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի սաներն  այսօր բացօթյա բաց  դաս էին կազմակերպել, որի  ժամանակ  նվագում  էին հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մայիսի 25-30  ֆիլհարմոնիայի սաները  Բաթումում կայացած «Ոսկե դելֆին» միջազգային  մրցույթ-փառատոնին  «Գործիքային երաժշտություն» անվանակարգում արժանացել են  Գրան պրի մրցանակին: Մրցույթին մասնակցել է  8 երկիր:  Ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Ալլա Նալբանդյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի համակարգում գործող բոլոր մշակութային օջախներում այժմ այսպիսի բաց դասեր են անցկացվում՝  տարբեր ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությամբ: «Մենք արդեն երկրորդ անգամ է ընտրեցինք ժողովրդական գործիքների նվագախմբի մասնակցությունը այս ծրագրին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բացօթյա բաց դասն ավելի հետաքրքրիր է լինում և ավելի ջերմ, ու բուռն ընդունելություն է ցուցաբերվում հանդիսատեսի կողմից: Յուրաքանչյուր սան ինչ-որ մի ստեղծագործության պատառիկ էր  նվագում կամ երգում:  Այսպես շատ ավելի հետաքրքիր է ստացվում:  Կարծում եմ, որ նման միջոցառումները շարունակական կլինեն»,- ասաց Ալլա Նալբանդյանը: Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր նվագախումբ ունի իր երգացանկը և որ երգն ավելի լսելի կլինի հանդիսատեսի կողմից, հենց այդ ստեղծագործություններն էլ նվագում են: «Նրանք իրենց պահուստում ունեն բավականին շատ ստեղծագործություններ՝ և ազգային և ժողովրդական  երաժշտության, ինչպես նաև դասական  երաժշտության կատարումներ»,-ասաց տիկին Նալբանդյանը: Diana- nkar hamerg 2 Ինչո՞վ է կարևոր սաների համար նման միջոցառումներին մասնակցելը: Հարցին Ալլա Նալբանդյանը պատասխանեց. «Կարևորը նրանք լավ մարդ են դաստիարակվում, երբևէ որևէ  վատ բան չեն անի: հավատացած եղեք, եթե անգամ պրոֆեսիոնալ երաժիշտ էլ չդառնան, այն ժամանակաշրջանը, որը նրանք անցկացնում են այստեղ, երեխաներ կան, որ ավելի քիչ են փողոցում լինում և վատ արարքներից ավելի հեռու են: Իրենց հասակակիցներն էլ դա տեսնում են: Յուրաքանչյուր նման բաց դասից կամ իրենց միջոցառումներից հետո մենք  նոր  երեխաների հոսք ենք ունենում, որոնց մոտ հետաքրքրություն է առաջացել դեպի այս ամենը»: Diana- nkar hamerg 1 Դպրոցահասակ երեխաները դուդուկով, շվիով, դհոլով կամ քանոնով մեծ ոգևորվածությամբ նվագում էին: Նվագախմբի ամենակրտսեր մասնակիցը՝ 10- ամյա Տիգրանն, օրինակ, դուդուկով նվագում էր  տարբեր գործեր: «Մենք ունենք միայն մեկ պայման, որ երեխաներն, անպայման, որևէ երաժշտական գործիքի պետք է տիրապետեն,  որպեսզի կարողանան հետո ըստ ժանրային ուղղվածության՝ ընդգրկվել  ինչ-որ նվագախմբում»,-տեղեկացրեց ֆիլհարմոնիայի փոխտնօրենը: