A
A
Գազազած պիտբուլը կծել է բնակչին. փրկարարական ջոկատ է մեկնել
Հունիսի 7-ին, ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուլակյան փողոցի տներից մեկում շունը (պիտբուլ ցեղատեսակի, գազազած) կծել է բնակչին. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը բռնել են և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ