A
A
Սամվել Բաբայանը ժամանել է Ստեփանակերտ. Ազատություն (տեսանյութ)
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, այսօր մեկնել է Արցախ։ Նա Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ է դրել: Սամվել Բաբայանին դիմավորելու են եկել հազարավոր արցախցիներ։ Գեներալ-լեյտենանտը ելույթ է ունեցել Ստեփանակերտում և պատասխանել արցախցիների հարցերին: