A
A
Քաշաթաղում գարու բերքահավաք է. TVArtsakh (տեսանյութ)
Քաշաթաղի շրջանում ընթանում է գարու բերքահավաքը: 865 հեկտարն արդեն հնձված է, միջին բերքատվությունը հեկտարից 27 ցենտներ է: Աշխատանքների ընթացքին երեկ ծանոթացել է գյուղատնտեսության նախարարը: Արամ Մխոյանը նաև այցելել է Երիցվանք և Փակահան համայքներ, լսել հողագործներին: Բարձրացված խնդիրներից մեկն արդեն լուծվել է: Այսօր առավոտյան քառասուն տոննա պարարտանյութ է ուղևորել Քաշաթաղի շրջան: