4 կանգուն ծառ է ապօրինի հատվել
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից: «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 6-րդ պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն ծառի ապօրինի հատման դեպք: «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ պահաբաժիններում` հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված 3 կանգուն ծառի նկատմամբ: Նշված անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկի Բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժինը: Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ: Բնապահպանության նախարարություն