Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գերմանիան կարող է իր վրայից հանել լռության ուխտը» (տեսանյութ)

Քաղաքականություն
artak

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ որեւէ արտաքին ազդակ իր մեջ չի պարունակում Գերմանիայի արտաքին քաղաքական համակարգի վրա. «Սա Գերմանիայի հենց ներքին քաղաքական որոշման հարց է: Գերմանիայի նման պետությունը կարող է լիարժեք կամք դրսեւորել եւ իր վրայից հանել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լռության ուխտը»: Հայաստանն անմիջապես ողջունել է Բունդեսթագի քայլը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է՝ բանաձեւը հանդիսանում է Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։ «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավորը կիսեց այս տեսակետը. «Ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես հանցագործություն: Անձամբ ես, սխալ եմ համարում, որ Հայոց Ցեղասպանությունը դառնա միջազգային հարաբերություններում քաղաքական գործունեության օբյեկտ: Հետեւաբար, հանցագործություն դիտարկելով՝ երբեք ուշ չէ այդ հանցագործությունը դատապարտել»: