Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Պաշտոնյաները լավ ապրեն, քաղաքացիները սպասեն չնչին գումարի՞»

Հասարակություն
Nairit-2

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից մոտ 100 հոգի այսօր կրկին կառավարության մոտ էր։ «Մեր պահանջն է աշխատավարձի պարտքից գոյացած տոկոսների վճարում, որի համար անհայտ պայմաններով անհայտ պայմանագիր ստորագրեցինք, և «Նաիրիտի» վերագործարկում, քանզի «Նաիրիտը» Հայաստանի ամենամեծ տնտեսական քարշակն է։ Որքանո՞վ է բարոյական. մարդիկ իրենց կյանքը նվիրել են այդ հիմնարկին, թունավոր հիմնարկում են աշխատել, տարբեր առողջական խնդիրներ ունեն և այսպե՞ս են վերաբերվում աշխատավոր մարդուն, որը ստեղծել է, չի թալանել։ Այս մարդիկ վաղը որ չեղան, Հայաստանը ոչինչ չի ունենալու այլևս։ Մենք չունենք այլևս ոչինչ, սա մեր վերջին հիմնարկությունն է։ Սա փակելով՝ Հայաստանի հարցը փակվում է, որովհետև թալանով երկիր չի գոյանում»,-նշեց Գայանե Սանդոյանը։ «Աղքատ մտածելակերպով չինովնիկները պատճառաբանում են. ձեր կաուչուկը որակ չուներ, երբ կաուչուկի որակը հարյուր անգամ ստուգվում էր։ Այդ ո՞նց էր. 100 տարի կաուչուկ ենք արտադրել, որակ ուներ, հիմա եկավ, ընկավ ձեր ձեռքը, որակ չունի՞»,-հարցնում է իշխանավորներին նախկին նաիրիտցի Նորիկ Սարգսյանը։ Անարդար է, ասում է, որ պաշտոնյաները լավ ապրեն, իսկ քաղաքացիները սպասեն չնչին գումարի փոխհատուցմանը։ «Մի քանի հոգի ուտեն, 9 ամսական, 15 ամսական հղիի փորով ման գան, հետո էլ ասեն՝ հարիֆները։ Տիգրան Սարգսյանն ո՞ւր գնաց, որ գործարանը թալանեց, թողեց գնաց։ Կանչեք, բերեք դատի»։ Nairit 1 45 տարի գործարանում աշխատած Դոնյա Հարությունյանն էլ նշեց. «Ոչ մի տեղ հիմա չեմ կարող աշխատել, որովհետև մենք աշխատանքի տեղ չունենք։ Քանդեցին, թալանեցին «Նաիրիտ»-ը։ Այն Նաիրիտը, որ հանրապետությունն էր պահում, պահում էր բանակը։ Կառավարությունը մեզ ուշադրություն չի դարձնում, նույնիսկ չի գալիս, չի զրուցում։ Ինչո՞ւ, որովհետև մենք հանրապետությունում տեր չունենք, թագավոր չունենք»։