Սեյրան Օհանյանի կնոջ մաղթանքը՝ երեխաներին (տեսանյութ)
«Որպես մայր և պաշտպանության գերատեսչության ղեկավարի կին մի բան կարող եմ մաղթել՝ խաղաղ երկինք մեր երեխաներին»,- իր բարեմաղթանքն է հնչեցնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Նա մասնակցում էր Նախարարության վարչական համալիրում հունիսի 1-ի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։ Ըստ նրա՝ այս օրը հատկապես ուրախալի է մեկ կարևոր պատճառով. «Պաշտպանության նախարարության հարկի ներքո երեք բալիկ են հյուրընկալվել, մեկը՝ մեր Ազատ Ասոյանի եղբայրն է՝ Նարեկը, մյուսը՝ Արմեն Հովհաննիսյանի քրոջ երեխան՝ Արմենն է, իսկ մյուսը՝ Արթուր Առաքելյանի եղբայրն է՝ Արեգը»։ Խոսքը մեր զոհված զինվորների հարազատների մասին է։ Իսկ ինչի՞ կարիք ունեն երեխաներն այսօր, մեծահասակները ի՞նչ չեն տալիս նրանց։ Ռուզաննա Խաչատրյանը պատասխանում է. . «Ինչպես իրենց եղբայրները այսպիսի փոքրիկ բալիկներին պաշտպանելու համար զոհվեցին հայրենի սահմաններին, նրանք էլ դառնալու են զինվորներ ու պաշտպանելու են իրենց հայրենիքը»։։ Մանրամասները՝ տեսանյութում