Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում քննարկվել են միջուկային վառելիքի առաքման հարցեր

Տնտեսություն
atomakayan

Մոսկվայում կայացած «Ատոմէքսպո-2016-ի» շրջանակում քննարկվել են  ՀԱԷԿ-ին միջուկային վառելիքի  առաքման հարցեր։ «Ռոսատոմ»-ի վառելիքային ընկերության՝ «ՏՎԷԼ»-ի ղեկավարությունն ու ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը բանակցել են հետագա համագործակցութան շուրջ։ Մասնավորապես քննարկվել է ռուսական վառելիքի լրացուցիչ առաքումների հնարավորությունը. Կարդում ենք ՏՎԷԼ-ի կայքում: Վարդանյանը նշել է, որ ՀԱԷԿ-ն արդեն շուրջ 40 տարի աշխատում է ռուսական հումքով և որ Ռուսաստանը հուսալի մատակարար է: Միջուկային ոլորտի Հայ և ռուս մասնագետները միշտ սերտորեն համագործակցել են, իսկ ՀԱԷԿ-ը մշտապես միայն ռուսական միջուկային վառելիքով է աշխատել, որը լավագույն արդյունք է տվել: «Հուսով ենք, հետագայում ևս կունենանք նման բարձրորակ միջուկային վառելիք օգտագործելու հնարավորություն»,-ասել է Վարդանյանը: Ավելին՝ այստեղ