Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական եւ թուրքական կարտոֆիլները միմյանցից չեն տարբերվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kartofil

Թուրքիայից ներմուծվող վաղահաս կարտոֆիլը չի տարբերվում հայկականից. Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի տեղեկություններով՝ թուրքերի կողմից կարտոֆիլը աճեցվում է Ղարսում՝ հայկական հողում, այդ իսկ պատճառով տարբերելը դժվար է: Նրա խոսքերով՝ մի քանի օրից տեղական կարտոֆիլը կհանվի շուկա, եւ թուրքականը կվերանա. «Եթե երկու հարյուր դրամից էժան վաճառվի, իրենց ձեռք չի տա»: Հրաչ Բերբերյանը հիշեցնում է, որ նախորդ տարի Շիրակի մարզում վաթսունհինգ օր երաշտ է եղել, այդ իսկ պատճառով ՌԴ-ից հինգ հարյուր տոննա կարտոֆիլ էր ներմուծվել Հայաստան: «Մանրերը վաճառել են որպես սերմացու, իսկ խոշորները տրվել են սուպերմարկետներին: Սակայն կարտոֆիլը չորս հիվանդություն է ունեցել, եւ հողն էլ հիվանդություններ է ձեռք բերել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Հրաչ Բերբերյանն այսօր անդրադարձավ նաեւ թուրքական լոլիկի ներմուծմանը` նշելով, որ Թուրքիայում լոլիկը կարողանում են աճեցնել պոլիէթիլենային տոպրակի տակ՝ առանց ջեռուցման, այդ իսկ պատճառով գինը մրցունակ է: Մեզ մոտ ջեռուցումը ինքնարժեքի յոթանասուն տոկոսն է կազմում: Միեւնույն ժամանակ բանախոսը չի կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները խզելը ճիշտ է: