Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականի համար Սարգսյանի ասածը ուղենիշ է (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-1

ՀՀԿ ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հասկացել է՝  ով է մեր ներքին թշնամին։  «Դա կոռուպցիան է: Այն չինովնիկները, ովքեր մսխում են բյուջեն կամ խոչընդոտում են արտասահմանյան ներդրումները, պետք է պատժվեն»,-ասում է նա։ Ինքն այս դեպքում հավատում է իր կուսակից վարչապետին, մանավանդ որ կոռուպցիայի դեմ պայքարից արդեն խոսել է Սերժ Սարգսյանը.  «Այն, որ նախագահը հնչեցրել է կոռուպցիայի դեմ պայքարի թեզը, բոլորիս համար ուղենիշ պետք է լինի»: Նույն  ասուլիսին մասնակցող Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը թերահավատորեն է լսում իշխանության ներկայացուցչին։ «Ես երբեք լիահույս չեմ եղել այս կառավարությունից ոչ ռեֆորմներ սպասելու հարցում, ոչ էլ առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարի առումով»։ Նրան մասնավորապես այսպես մտածելու առիթ է տվել հայտարարությունը, թե կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի առաջարկներն  ուղարկել Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի էլ, փոստին։ «Ես չեմ կարծում, որ նրանք անիրազեկ են եւ չգիտեն, թե կոռուպիցան որտեղ է, եւ ես կարիք ունեմ նրանց մեյլ ուղարկել Դավիթ Հարությունյանի փոստով, որպեսզի նրանք սկսեն կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասաց պարոն  Սաֆարյանը։ Նա  հավելում է, որ ցանկության դեպքում իշխանությունը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ՝ առանց հասարակության օջանդակության։ «Մեզանից շատ ավելի իրազեկված են, թե այդ մեխանիզմը,  արտոնությունների համակարգը ինչպես է գործում, մենաշնորհները ինչպես են ստեղծվում, ինչպես են չարաշահվում, ինչպես է խեղվում մրցակցությունը եւ ինչու է խեղդվում երկրի տնտեսությունը»,- եզրափակեց նա։