Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատգամավորը դարձավ նախարար և մեզ անտեսեց». նաիրիտցիներ

Կարևոր լուրեր Տնտեսություն
Nairit-nkarrrr

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները չեն պատրաստվում հանձնվել։ Նրանք այսօր կրկին կառավարության մոտ էին։ «Ցուցակներ ենք կազմում՝ դատարան դիմելու համար։ Տեսնենք՝ գոնե մի բան ստացվի, մեր գումարները տան։ Մենք պահանջում ենք գործարանի վերագործարկում և տույժ-տուգանքների հատուցում։ Գալիս ենք ու էլի գալու ենք՝ մինչև վերջին լուման պահանջենք մեր թե տնօրինությունից, թե կառավարությունից»,- «Ա1+»-ին ասաց 32 տարի գործարանի կաուչուկի լաբորատորիայում աշխատած Գայանե Արշակյանը։ Արդյո՞ք Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այս ընթացքում չի հանդիպել նաիրիտցիների հետ. «Նախկինում նա մեզ հետ հանդիպումներ փնտրում էր, հանդիպում էր, որ գնում էինք Ազգային ժողով։ Բայց չգիտես ինչու՝ դարձավ Էկոնոմիկայի նախարար և մեզ անտեսեց»։ Բացի այդ, նախկին նաիրիտցին նշեց. «Մեզ հիմա գործարան չեն թողնում, մենք էլ ո՞վ ենք այդ գործարանի համար։ Մեր կյանքը, ջահելությունը դրել ենք գործարանի համար, ու հիմա ո՞վ ենք։ Մուտքից չեն թողնում անգամ ներս մտնես»։