A
A
Չարբախում քամուց ավերածություններ են եղել
Մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է առաջացել սաստիկ փոթորկից։
«Ա1+»-ի թղթակիցը Չարբախ թաղամասում լուսանկարել է քամու հետևանքներ։
Քամուց ավերվել է Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցի տանիքը, պոկվել են էլեկտրալարերը, մեքենաների վրա էլեկտրասյուներ են ընկել։
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Կուրղինյան փողոց 29 շենքի տանիքը ևս մասամբ ավերվել է: