Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Զուրաբյան. Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս է պայքարելու կոռուպցիայի դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
1547e795cbc0aeb32e38818f2f2ea96e

Արմեն Ռուստամյանն այնքան էլ չի հավատում մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերին, չափազանց շատ բարեկամներ ու հարազատներ ունեն իշխանություններն այդ ապօրինությունների մեջ. «Որովհետեւ ու՞մ պիտի պատժեն, չէ՞, էս երկրից, եթե հակակոռուպցիոն պայքար սկսեն: -Իսկ եթե չպատժե՞ն: -Դե, եթե չեն պատժելու, ուրեմն թող չհայտարարեն»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատգամավորն առաջարկում է մինչեւ հիմա իրականացված ապօրինի մենաշնորհային գործունեությանը համաներում հայտարարել. «Կարելի ա մի հատ ամնիստիա հայտարարել, ինչ-որ մի հատ կարմիր գիծ քաշել, նոր էջից ենք սկսում, բայց իսկապես սկսել»: Պարոն Ռուստամյանն էլ է հոգնել անընդհատ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին լսել, հերիք է նրան կերակրվել խոստումներով. «Մենք ոչ թե ընկնենք էսպես կուլակաթափության որս կատարենք, որովհետեւ մենք հարստությանը հո դեմ չենք»: Լեւոն Զուրաբյանն ընդհանրապես հիմքեր չունի հավատալու մենաշնորհների դեմ պայքարող Հովիկ Աբրահամյանին: Կհավատա միայն մի դեպքում. «Եթե իրապես գնում է մենաշնորհների դեմ պայքար, ուրեմն շատ արագ մենք կունենանք գների անկում»: Անգամ եթե Հովիկ Աբրահամյանը ցանկանա պայքարել կոռուպցիայի դեմ, Լեւոն Զուրաբյանը չի պատկերացնում, թե ինչպես. «Կարելի է շատ լուրջ իմիտացիաներ անել, հետո պարզվի, որ եւս մի երեք կամպանիա է բերում շաքարավազ, բայց իրականում նրանք գտնվում են հանցավոր համաձայնության մեջ»: Համաներման դեմ պարոն Զուրաբյանը ոչինչ չունի՝ թող անեն: Բայց եթե չստացվի, ՀԱԿ-ն ստիպված է լինելու գալ իշխանության եւ ինքը պայքարել: Մենաշնորհների դեմ այս իշխանության կոսմետիկ պայքարով, համենայնդեպս, ժողովրդին չեն խաբի. «Ժողովուրդը կարող է անգամ իրական քայլերն արդեն չընդունի այնքան վարկաբեկված է իշխանությունը»: Իրավիճակն այսօր պայթունավտանգ է: Ժողովուրդն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, մինչեւ հիմա չի ըմբոստացել Հայաստանի անվտանգության պատճառով: Սակայն կրակի հետ խաղալ պետք չէ, ինչ-որ պահից ժողովուրդն այլեւս չի նայելու ազգային անվտանգությանը: Պետք է կատարվի անցում դեպի ժողովրդավարություն, ինչպես 22-ից 26 տարի առաջ վարվեցին Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Լեհաստանը «Իհարկե, դրա արդյունքում իշխանությունը կարող է կորցնել իշխանությունը: Բայց ավելի լավ է իշխանությունը էդ պրոցեսով կորցնի։ Ամենակարեւորը, Չաուշեսկու օրը չեն ընկնում», ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: