A
A
Շ. Քոչարյանի պատասխանը՝ տարածքային ամբողջականության մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես նաեւ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Շավարշ Քոչարյան. Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ կանոնադրությանը, համաձայն որի տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: ԱԳՆ