Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը 23 տարեկան է

Սպորտ
Untitled-12

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը: Ինչպես տեղեկացնում է Fightnews-ը, այդ մենամարտը տեղի կունենա հուլիսի 16-ին,  Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: «Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և ես թույլ չեմ տա որեւէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Լիհաուգը՝ երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկ է, բայց նա ուսանելի դաս կստանա այն տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել միշտ բարձունքում: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս եւ միշտ պատրաստվում եմ, որ գերազանց մարզավիճակում ներկայանամ ռինգ«», - մեկնաբանել է Արթուր Աբրահամը: