Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օդանավի կործանումը կարող է ահաբեկչական գործողություն լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
1C056293-13D4-4B94-8A1B-E1F4B0C12ED3_w987_r1_s

Օդանավերն ու նավերը հինգշաբթի օրը մանրազնին կերպով հետազոտում էին Միջերկրական ծովի այն հատվածը, որտեղ նույն օրը կործանվեց Եգիպտոսի ավիաուղիներին պատկանող թիվ 8Օ4 չվերթով Փարիզից Կահիրե ուղեւորվող մարդատար օդանավը։ Աերոբուս Ա32Օ մակնիշի մարդատար օդանավը, որի մեջ կար 66 մարդ, ըստ մասնագետների, մինչեւ կործանվելը 11 հազար մետր բարձրության վրա, Հունաստանի օդային տարածքից Եգիպտոսի տարածք մուտք գործելը, կատարել է 9Օ աստիճանի ձախ կտրուկ պտույտ, ապա՝ 36Օ աստիճանի աջ հետադարձ պտույտ, ինչը սովորական պայմանների համար անբացատրելի երեւույթ է։ Երկրորդ պտույտից անմիջապես հետո այն անհետացել է ռադարների տեսադաշտից։ Սա է հուշում մասնագետներին, որ կործանման պատճառը կարող է ահաբեկչությունը լինել։ ԱՄՆ-ի պաշտոնյաները աշխատում են այն տեսակետն ուսումնասիրելու վրա, ըստ որի օդանավը կորածնվել է ռումբի պայթյունից։ Սակայն վերջնական պատախան տալու համար հարկավոր է նախ հայտնաբերել բեկորները։ Այժմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ֆրանսիայի անվտանգության ծառայություններն ուսումնասիրում են օդանավի անձնակազմի եւ ուղեւորների տվյալները, ինչպես նաեւ Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում բեռների գրանցման տվյալները։ Շարունակությունը կադալ՝ Ամերիկայի Ձայն-ում