Հայերը եւ ադրբեջանցիները Լվովում հաշտվել են. Առավոտ
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքեց, թե Ուկրաինայի Լվով քաղաքում նախօրեին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական գործ էր հարուցվել: «Այսօր հանդիպել են հայ եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, մարզային ոստիկանապետի մոտ ու պայմանավորվել են հաշտության գալ եւ այդ միջադեպերն այլեւս չշարունակեն»,- Aravot.am-ին ասաց դեսպանը: Նա ասաց, որ միջադեպը եղել է դեսպանատան անմիջական վերահսկողության ներքո, եւ իրենք ամեն ինչ արել են, որ խնդիրը չխորանա. «Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ես համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը եւ համապատասխան կառույցներին` պահանջելով, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպին, ապա ես իրավապահների հետ կապի մեջ եմ, համապատասխան մարմինների հետ զրուցել եմ, որ անվտանգության միջոցառումները խստացվեն»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով